122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն)
… ծածկել ամբողջ քաղաքը: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի)
Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկու շաբաթ ապրել: (սնունդ)
Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանեց խառնիխուռն մտքերը:
Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում:
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը բարձրացել է ։
Փոշին ծածկել էր ամբողջ քադաքր:
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում:
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկու շաբաթ ապրել:
123.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ
Այս ամբոխը սկսում է ազդել իմ նյարդերի վրա։
Ամբոխները փակել էին թաղամասի փողոցները։
Ոհմակ
Գայլերի ոհմակը չի կարող մտնել դաշտ։
Գայլերի ոհմակները հարձակվել էին ոչխարների վրա։
Անտառ
Այն երկրում, որտեղ մենք ապրում ենք շատ խիտ անտառներ կան։
Ես այսօր որոշել եմ գնալ անտառ, և այնտեղ ապրել մի քանի օր։
Դասարան
Այս դպրոցում շատ դասարաններ կան։
Սա դպրոցի լավագույն դասարանն է։
124.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ
Ա խմբում գոյականների ուղիղ ձևերն են, իսկ Բ խմբում գոյականների հոլովված ձևերը:
125.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Պատուհան-պատուհանին
Մարդ-մարդուն
Գարուն-գարնան
Գիշեր-գիշերվա
Կին-կնոջ
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:
Տուն-տան
Շուն-շան
Գեղեցկություն-գեղեցկության
Հայր-հոր
Մայր-մոր
Եղբայր-եղբոր
Ա խմբում բոլոր բառերի տրական հոլովները ունեն արտաքին փոփոխություն, իսկ Բ խմբի բոլոր բառերի տրական հոլովները ներքին փոփոխություն:
126.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Աշխատանքի հնարավորություն ունենալ։
Խաղի հնարավորություն ունենալ։
Ուսման հնարավորություն ունենալ։
Հանգստի հնարավորություն ունենալ։
Գործելու հնարավորություն ունենալ։
Խաղալու հնարավորություն ունենալ։
Սովորելու հնարավորություն ունենալ։
Հանգստանալու հնարավորություն ունենալ։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Աշխատանքի հնարավորություն ընձեռել։
Խաղի հնարավորություն ընձեռել։
Ուսման հնարավորություն ընձեռել։
Հանգստի հնարավորություն ընձեռել։
Գործելու հնարավորություն ընձեռել։
Խաղալու հնարավորություն ընձեռել։
Սովորելու հնարավորություն ընձեռել։
Հանգստանալու հնարավորություն ընձեռել։
Ինչի՞ նպատակ ունենալ:
Աշխատանքի նպատակ ունենալ։
Խաղի նպատակ ունենալ։
Ուսման նպատակ ունենալ։
Հանգստի նպատակ ունենալ։
Գործելու նպատակ ունենալ։
Խաղալու նպատակ ունենալ։
Սովորելու նպատակ ունենալ։
Հանգստանալու նպատակ ունենալ։